19:48:50 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պատգամավորի անձեռնմխելիությունն ավելի լայն է, ուրեմն կարևոր է․ Գագիկ Ջհանգիրյանը՝ «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորների մասին

    12:53 14 Սեպտեմբեր 2021

    Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, պատգամավորն, առանց ԱԺ համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից։ Մենք ունենք 3 գործընկեր, որոնք այս պահին անազատության մեջ են։ Ընդ որում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Այս պահին նրանք պատգամավորներ են և ունեն կարգավիճակ, խորհրդարանու դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

    Մինասյանը Ջհանգիրյանին հորդորեց իր հարցին պատասխանել որպես գիտնական իրավաբան։

    Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, զերծ մնաց հստակ պատասխանից՝ ասելով, որ այդպիսով նախնական կարծիք կհրապարակի։

    «Հայաստան» խմբակցության պատգամավորը Ջհանգիրյանից, այնուամենայնիվ, հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի պատգամավորի կարգավիճակի մասին պառլամենտական երկրում։

    «Այն, որ օրենսդիր մարմնի անդամը պետք է ունենա բոլոր հնարավորություննները, որպեսզի կարողանա իրացնել սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, առաջնահերթությո՞ւն է», - հարցրեց Արծվիկ Մինասյանը։ 

    «Ի տարբերություն շատ սահմանադրական մարմինների, անձեռնմխելիությունը սահմանող ինստիտուտների, որոնք գործառույթային են, պատգամավորինն այդպիսին չէ, ավելի լայն է։ Դե ուրեմն կարևոր է, որ լայն են նախատեսել։ Բայց ավելին էլի չասեմ», - պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ