- Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
- Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ
- Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը
- Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային
- Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ
- Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել
- Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան
- Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
- Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում
Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն
14:50 16 Հունվար 2025«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվեց այդ երկրի վարչակազմի փոփոխությունից 6 օր առաջ։
ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2009 թ-ի հունվարի 9-ին, իսկ հունվարի 20-ին արդեն պաշտոնապես նախագահ դարձավ Բարաք Օբաման։ Այսինքն՝ թուղթը ստորագրվեց վարչակազմի փոփոխությունից 11 օր առաջ։
Սա կարող է խոսել այն մասին, որ մեր տիպի երկրների համար ԱՄՆ-ում կա ավանդույթ. հեռացող վարչակազմերը ստորագրում են նման փաստաթուղթ՝ ի նշան համատեղ նախկին աշխատանքի։
Եթե Վրաստանի համար սա ժեստ էր Սահակաշվիլիի արկածախնդիր ու ընդգծված խելագար հակառուսականությանը, որը հանգեցրել էր տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական վատացմանը (այսինքն՝ ժեստ էր արդեն կայացած փաստին), ապա Հայաստանի պարագայում դա կարող է համարվել բոնուս՝ ապագա տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական սրման համար։
Պակաս կարևոր չէ, թե ով է փոխարինում փաստաթուղթ ստորագրած վարչակազմերին։ Դեմոկրատ Օբաման այլ թեմա է, հանրապետական Թրամփը՝ իր հեղափոխական հայացքներով՝ լրիվ այլ։
Թրամփը կարող է ընդհանրապես չհիշել այս փաստաթղթի մասին և կառուցել խիստ պրագմատիկ հարաբերություններ մեր տարածաշրջանում, կամ ընդհանրապես չկարևորել Հարավային Կովկասը։
Այդ դեպքում մեզ կմնան միայն տարածաշրջանային երկրների և Ռուսաստանի հետ վատացող հարաբերությունները։
Ըստ էության, Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն։ ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը ոչ թե ՀՀ շահն է, այլ՝ իշխանության վերարտադրման շանսը՝ կոնսոլիդացնել մի ընտրազանգված, որը ցանկանում է հավատալ, թե այսուհետ ԱՄՆ-ն զորք կուղարկի թուրքերին ջարդելու, իսկ վաղը չէ մյուս օրը մենք ԵՄ անդամ ենք՝ բարձր սոցիալական նպաստներով։
Իմաստավորված արտաքին քաղաքականությունը այլ ժանր է։ Ճիշտ օրակարգ և ճիշտ խնդիրներ ձևակերպես՝ ՌԴ-ի հետ, ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, կլինի տեսանելի արդյունք, բայց դրա համար սոլիդ իշխանություն է պետք։ Կարո՞ղ ես ԱՄՆ-ից բերել, ասենք, Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բազմամիլիարդանոց փաթեթ. դա այլ խոսակցություն է (ԱՄՆ-ը նման բազմաթիվ հաջողված փորձեր ունի), կարողանո՞ւմ ես Ռուսաստանից բերել նոր նախաձեռնություն, օրինակ՝ անվտանգության էական ապահովման, կամ ռազմատնտեսական համագործակցության, դա այլ խոսակցություն է, կարողանո՞ւմ ես ԵՄ-ից ստանալ տեխնոլոգիական վերազինման լուրջ աջակցության փաթեթ, դա ուրիշ բան։ Բայց այս իշխանությունը բացի դատարկ թղթերից ու իր հասարակության վրա սուտ հույսեր ծախելուց՝ այլ բան չի անում։
Մեր նորագույն պատմության մեջ մի լավ օրինակ կա ստրատեգիական որոշման. Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը (2006-2007)։ Բոլորը դեմ էին՝ ռուսները, ԵՄ-ը, ԱՄՆ-ը, թուրքերը։ Բայց գազամուղը կառուցվեց, որովհետև մեզ համար ուներ կենսական նշանակություն, ու բոլորը համակերպվեցին կամ նույնիսկ ողջունեցին՝ փաստը կատարվելուց հետո։
Բայց ցավոք, քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը։ Այսօր, ագրեսիվ պետական քարոզչության ֆոնին, մեր հասարակությանն ավելի քան կարևոր է բացատրել նույնիսկ տարրական թվացող բաները։ Օրինակ այն, որ նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն՝ Սյունիքի վրա ադրբեջանաթուրքական հարձակման դեպքում, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ, որի մեջ որպես միակ պրագմատիկ քայլ նախատեսված են նույն Իրանի դեմ արվելիք գործողությունները»,- գրել է նա:
Լրահոս
- Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան 23:59 7 Փետրվար 2025
- Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ 23:49 7 Փետրվար 2025
- Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը 23:37 7 Փետրվար 2025
- Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային 23:21 7 Փետրվար 2025
- Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 23:06 7 Փետրվար 2025
- Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել 22:56 7 Փետրվար 2025
- Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան 22:43 7 Փետրվար 2025
- ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ 22:33 7 Փետրվար 2025
- Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները 22:30 7 Փետրվար 2025
- Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում 22:19 7 Փետրվար 2025
- Արամ Ա-ն նամակով դիմել է Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանը 22:13 7 Փետրվար 2025
- Վրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ. Իրակլի Կոբախիձե 22:00 7 Փետրվար 2025
- Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան 21:48 7 Փետրվար 2025
- Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար 21:35 7 Փետրվար 2025
- Հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները 21:23 7 Փետրվար 2025
- Մայր Աթոռը 2024-2025թթ․ նորապսակ զույգերին հրավիրում է Մայր Տաճար՝ օրհնության 21:10 7 Փետրվար 2025
- Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը 21:00 7 Փետրվար 2025
- Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակելի շենքից տարհանվել է 10 քաղաքացի. օգնություն է ցուցաբերվել 2 բնակչի 20:48 7 Փետրվար 2025
- Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ 20:36 7 Փետրվար 2025
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի 20:23 7 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
11:07 7 Փետրվար 2025 ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տասնամյակներ ու ոչնչով չավարտվել․ Արմեն Գևորգյան Օրենքը կարող է վերածվել հակահայկական գործիքի, այլ ոչ թե զարգացման սահմանները ընդլայնելու հնարավորության. Արմեն Գևորգյան
-
13:24 5 Փետրվար 2025 Հայաստանի կառավարությունը պարտավոր է պահպանել և պնդել պատմական ճշմարտությունը, այլ ոչ թե շահարկել այն քաղաքական հարմարության համար Հայաստանի կառավարությունը պարտավոր է պահպանել և պնդել պատմական ճշմարտությունը, այլ ոչ թե շահարկել այն քաղաքական հարմարության համար
-
11:15 5 Փետրվար 2025 Ընտրություններով Նիկոլն իշխանության մնալու որևէ շանս չունի ընտրություններով Նիկոլն իշխանության մնալու որևէ շանս չունի։
Միջազգային լուրեր
-
23:49 7 Փետրվար 2025 Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ
-
23:21 7 Փետրվար 2025 Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային
-
23:06 7 Փետրվար 2025 Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տնտեսություն
-
21:48 7 Փետրվար 2025 Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան
-
20:36 7 Փետրվար 2025 Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ
-
18:45 7 Փետրվար 2025 Պետք է հարկերը վճարվեն տանելի պայմաններում, եթե չասեմ հաճույքով, որովհետև դա է մեր երկիր ունենալու գինը․ Հայկ Սարգսյան Պետք է հարկերը վճարվեն տանելի պայմաններում, եթե չասեմ հաճույքով, որովհետև դա է մեր երկիր ունենալու գինը․ Հայկ Սարգսյան