10:00:28 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է 900 հակ անասնակեր

    11:57 1 Օգոստոս 2021

    Օգոստոսի 1-ին, ժամը 02։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ին:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 900 հակ պահեստավորած անասնակեր:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին:

     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս