10:04:18 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար. Փաշինյանը՝ Աղազարյանի մասին

    17:45 4 Դեկտեմբեր 2024

    «Պիտի հիասթափեցնեմ Ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել, և չէր էլ կարող հայտնվել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի հարցին:

    «Հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից և անկախ մարմինը  օրենքով սահմանված կարգով քննաչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չի՝ բոլորիվին ուրիշ գործով, և այդ մարմինը բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, և բնականաբար այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ  և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ վարչապետին»,- նշեց Փաշինյանը:

    «Այ այդ տեղեկությունները, երբ հայտնվում են ՀՀ վարչապետի սեղանին, երբ գիտի վարչապետը՝ ընդ որում, օրենքով սահմանված կարգով, այդ տեղեկությունով կիսվել է օրենքի տառին համապատասխան  և այո, ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով: Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար, ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,-ասաց Փաշինյանը: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս