05:09:02 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

    17:29 24 Նոյեմբեր 2022

    Նոյեմբերի 24-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

    Քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը:

    «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն առարկություններ է ներկայացրել:

    Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ` մինչեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 29-ին կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս