17:25:01 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը

    17:50 23 Սեպտեմբեր 2022

    Սետեմբերի 23-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը, տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

    «Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական բնույթի համատեղ անհրաժեշտ միջոցառումները»,- նշված է հաղորդագրությունում։ 

    Նշենք, որ ՀԱՊԿ առաքելությունը, Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին է ժամանել Հայաստան: Առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են Կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս