02:38:20 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Դա բացասաբար կազդի հենց Հայաստանի անվտանգության վրա»․ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը զգուշացնում է կազմակերպությունից դուրս գալու հետևանքների մասին

    18:54 2 Մարտ 2024

    «Եթե ​​Հայաստանը դե յուրե սառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, նա կզրկվի ձայնի իրավունքից, այլևս չի մասնակցի Կազմակերպությունում որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ-ի գործունեությանը, որն իրականացվում է ընդհանուր անվտանգության ամրապնդման համար։ Դա կանդրադառնա նաև հենց Հայաստանի անվտանգության համակարգի վրա»,-«Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նխկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ արձագանքելով ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցնելու» կամ «դադարեցնելու» մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

    Այդպիսի սցենարի դեպքում, ըստ Բորդյուժայի, չափազանց փոքրանում է հավանականությունը, որ  ՀԱՊԿ-ը իր անվտանգության գործիքներն ու համակարգը Հայաստանի վրա կտարածի։

    Բորդյուժան նաև նշել է, որ խիստ կասկածում է, թե Հայաստանը կկարողանա անվտանգային այլընտրանքային համակարգ ստեղծել իր համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս