- Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով
Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:31 5 Դեկտեմբեր 2024«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Նա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեկտեմբերի 4-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք այլ ինքնախոստովանական ցուցմունքների, շատ կարևոր ցուցմունք տվեց իր կողմից կատարված աննախադեպ արարքի վերաբերյալ։
Պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, նա ընդունեց, որ ենթադրաբար ԱԱԾ կողմից ստացել է զեկույց պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա տվյալների մասին, որոնք առևերույթ պետական գաղտնիքի արտահոսք են պարունակել, որից հետո կիսվել է այդ տվյալներով ՔՊ վարչության հետ, որի հիման վրա էլ այն որոշում է ընդունել Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Այս կապակցությամբ իմ մոտ մի քանի հարց է առաջանում՝
ա) եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք պարունակող տվյալներ է պարունակում, ի՞նչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը այդ տվյալները կիսվել ՔՊ վարչության անդամների հետ, որոնց առնվազն մի մասը պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան թույլտվություն չունեն, և արդյո՞ք դա ինքնին չի հանդիսանում պետական գաղտնիքի արտահոսք պաշտոնատար անձի կողմից;
բ) եթե ԱԱԾ զեկույցում պարունակվող տեղեկությունները ձեռք են բերվել նախաքննական գործողությունների համատեքստում, ապա դրանց տրամադրումը նախաքննության հետ կապ չունեցող անձանց` վարչապետին, ՔՊ վարչության անդամներին, արդյ՞ոք չի հանդիսանում նախաքննության գաղտնիքի խախտում;
գ) եթե Հովիկ Աղազարյանը հանդիսանում է ՀՀ պատգամավոր, և Ազգային ժողովը նրա վրայից դեռևս չի հանել պատգամավորական անձեռնմխելիությունը, արդյ՞ոք Քննչական կոմիտեն իրավասու է նրա նկատմամբ քննչական գործողություններ իրականացնել, մասնավորապես, առգրավել նրա հեռախոսը, և նրանից արտածել անձնական գաղտնիք հանդիսացող տվյալներ։
դ) եթե այս ամենի մեջ որևէ պետական գաղտնիք չի պարունակվել, այլ խոսքը ընդամենը ՔՊ վարչության քննարկումների վերաբերյալ արտահոսքի մասին է, ի՞նչ հիմքով է ընդհանրապես ԱԱԾ-ն միջամտում այդ հարցին։ Եվ ընդհակառակը, եթե իրապես առկա է պետական գաղտնիքի արտահոսք, որտեղից են այդ տեղեկությունները հասու դարձել Հովիկ Աղազարյանին, ո՞վ է դրանք նրան տրամադրել։
Հարցերի այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն ակնհայտ է, որ այս միջադեպը ակնառու կերպով բացահայտում է Հայաստանի իշխանական համակարգում տիրող ապօրինության և իրավական քաոսի ողջ մակարդակը։ Սա ներհատուկ է բռնապետական պետություններին, որտեղ որևէ տարաբաժանում չկա պետական և կուսակցական մարմինների, գործադիր․ օրենսդիր և դատական իշխանության միջև, որտեղ իրավապահ մարմինները ենթարկվում են ոչ թե օրենքին, այլ բռնապետի հրամաններին։ Այսպիսի բռնապետական իշխանութունների վախճանը ևս շատ կանխատեսելի է, և Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ այն անշրջելիորեն մոտենում է։
Մինչ այդ, առաջարկում եմ ՀՀ Գլխավոր դատախազին չսպասել այդ գեղեցիկ օրվան, իմ այս գրառումը ընդունել որպես Հաղորդում հանցագործության մասին, և քրեական վարույթ հարուցել այս բոլոր հարցերին պատասխան տալու համար։ Եթե այս Գլխավոր դատախազը դա չանի մեզ բոլորիս հասկանալի պատճառներով, առաջարկում եմ համակարգում մնացած այն դատախազներին, որոնք դեռևս հավատարիմ են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներիին ծառայելու իրենց երդմանը, դա անել նրա փոխարեն, նրանք դրա իրավասությունը ունեն։ Ինքս պատրաստ եմ հետամուտ լինել նրան, որ մի հրաշալի օր դա տեղի ունենա, և օգնի վերականգնել մեր քաղաքացիների հավատը օրենքի և օրինականության նկատմամբ»:
Լրահոս
- Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 21:48 19 Հունվար 2025
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում 21:15 19 Հունվար 2025
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր 20:27 19 Հունվար 2025
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին 20:00 19 Հունվար 2025
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ 19:24 19 Հունվար 2025
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար 18:55 19 Հունվար 2025
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ 18:23 19 Հունվար 2025
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են 17:21 19 Հունվար 2025
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում 16:42 19 Հունվար 2025
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով 15:58 19 Հունվար 2025
- Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:32 19 Հունվար 2025
- Միջնորդներին տրվել է ազատ արձակվող պատանդների ցուցակը․ Նեթանյահուի գրասենյակ 15:16 19 Հունվար 2025
- Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են քաղաքացիներ 14:43 19 Հունվար 2025
- Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը 14:18 19 Հունվար 2025
- Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 13:57 19 Հունվար 2025
- Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր. կասկածյալը վիրավորի եղբայրն է 13:14 19 Հունվար 2025
- Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսային մենամարտ չի ստանա․ UFC-ի նախագահը 12:55 19 Հունվար 2025
- Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ 11:54 19 Հունվար 2025
- «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից 11:13 19 Հունվար 2025
- 36 ժամ ջուր չի լինելու 10:44 19 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 20:17 18 Հունվար 2025 Եթե հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» ԵԱՏՄ-ի նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ․ Արմեն Աշոտյան Եթե հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» ԵԱՏՄ-ի նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ․ Արմեն Աշոտյան
- 19:59 18 Հունվար 2025 Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
- 22:50 17 Հունվար 2025 Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան
Միջազգային լուրեր
- 23:24 19 Հունվար 2025 Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին
- 21:48 19 Հունվար 2025 Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
- 21:15 19 Հունվար 2025 Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
Տնտեսություն
- 18:36 18 Հունվար 2025 Լարսը բացվեց բեռնատարների համար Լարսը բացվեց բեռնատարների համար
- 09:15 18 Հունվար 2025 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
- 21:49 17 Հունվար 2025 Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը