10:02:20 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համախմբվել պետականության գաղափարի շուրջ. «ՎԵՏՕ»-ի հայտարարությունը՝ Իրանում տիրող իրավիճակի մասին

    13:52 23 Նոյեմբեր 2019

    «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը.

    Վերջին օրերին Իրանում տեղի ունեցած ցավալի դեպքերին ուշադիր հետևելով՝ փաստում ենք, որ ամբողջ աշխարհում նույն ձեռագրով աշխատող գործակալական ցանցն այսօր թիրախավորել է Իրանի Իսլամական Հանրապետության պետականության հիմքերը:

    Ինչպես արդեն բազմիցս նշել ենք՝ սուտը, կեղծիքը, բռնությունը, հալածանքը, հետապնդումները, հանրության պառակտումը, քաղաքացիական բախումները հայտնի գործակալական ցանցի սիրելի գործիքակազմն են, որը նրանք կիրառում են բոլոր այն երկրներում, որտեղ բացահայտ կամ թաքուն ծավալում են իրենց պետականաքանդ գործունեությունը:

     Սադրանքների և հրահրումների հետևանքով մի քանի օրերի ընթացքում Իրանում զոհվեցին և վիրավորվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ, այդ թվում՝ իրավապահներ։
     
    Այս գործողությունները միտված են պետության հիմքերը թուլացնելուն, և իշխանությունները հատկապես անզիջում պետք է լինեն՝ նման երևույթներն արմատախիլ անելիս: Այդ իսկ պատճառով, կոչ ենք անում մեր բարեկամ երկրի բոլոր առողջ ուժերին՝ համախմբվել պետականության գաղափարի շուրջ, ինչպես նաև պատրաստակամ ենք մեր պայքարի փորձով կիսվել Իրանում գործունեություն ծավալող համանման օրակարգ ունեցող բոլոր կազմակերպությունների և անհատների հետ:

    Ինչպես նաև սիրով պատրաստ ենք տրամադրել «ՎԵՏՕ»-ի բոլոր գործող հարթակները:

     
     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս