14:44:41 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն. հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ. ՀՎԿԱԿ

    19:52 6 Դեկտեմբեր 2021

    Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով  պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

    «Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի  H3N2  ենթատեսակի  վիրուսի  հարուցիչներ։

    Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

    Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,

    խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

    եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

    եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

    մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

    հագնվե´ք եղանակին համահունչ,

    պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

    օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

    հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

    հետևե´ք անձնական հիգիենային։

    Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով»,- ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս