01:58:53 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Տիգրան Սարգսյան

    20:47 25 Մայիս 2024

    Հայաստանի առջև այսօր բացառիկ հնարավորություն է բացվում՝ եվրասիական ինտեգրման միջոցով իրացնելու իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ թվային։

     

    Այս մասին Մոսկվայում Armenian Business Forum 2024 համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։

    Նրա խոսքով՝ որևէ այլ վայրում Հայաստանը չի կարող մասնակցել որոշումների կայացմանը, մինչդեռ Եվրասիական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա:

    «Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել։ Իսկ դա սեփական ինքնիշխանության իրացման եզակի գործիք է ստեղծում», - ասել է նա։

    Սարգսյանը պարզաբանել է, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական միության անդամ, կարող է ավելի մեծ չափով իրացնել իր ազգային ներուժը։ Հայաստանի առջև հենց եվրասիական ինտեգրման միջոցով են արդյունավետ հնարավորություններ բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս