12:28:51 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերությունն անհնարին է դարձնում իմ հետագա ներգրավվածությունը»․ Մարուքյանն այլևս ՀՀ hատուկ hանձնարարություններով դեսպանը չէ

    20:10 29 Փետրվար 2024

    Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ hատուկ hանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

    Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

    Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

    Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: 

    Էդմոն Մարուքյան»,- սոցցանցի իր էջում գրել է Մարուքյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս