06:03:08 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՃՏՊ Գորիս-Բերձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

    20:08 15 Սեպտեմբեր 2021

    Այսօր՝ ժամը 13:15-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության 102 հերթապահ մասում քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել, որ Գորիս-Բերձոր ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

    Օգնություն ցուցաբերելու և տուժածներին ըստ անհրաժեշտության առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՆԳՆ Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները, ինչպես նաև շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները:

    Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1959թ.) իր վարած «Նիսան Պայտֆանդեր» ավտոմեքենայով նշված ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և իր երկու ուղևորները (ծնված 1993թ. և ծնված 1961թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:

    Բուժաշխատողները տուժած քաղաքացիներին տեղում բժշկական միջամտություն են ցուցաբերել և տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:
    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս