- ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն)
- 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Հայկ Կոստանյան
- Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին այնպես, ինչպես գործող նախագահին
- Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
- Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան
- Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ
- Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան
- Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան
Սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը եռակի ազդեցության ական է․ Գոհար Մելոյան
19:28 17 Սեպտեմբեր 2024Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը եռատեղ ական է թե՛ ՍԴ-ի համար, թե՛ այս իշխանության, թե՛ Հայաստանի համար, News.am-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն պետք է է քննի այդ կանոնակարգի սահմանադրականությունը, ապա ուղարկի ԱԺ:
«Շատ հապճեպ, կառավարության նիստին ներկայացնելուց հետո փաստաթուղթն ուղարկվեց ՍԴ: ՍԴ-ն սեպտեմբերի 10-ին աշխատանքային որոշում ընդունեց սեպտեմբերի 24-ին գործը քննելու համար: Նշեմ, որ «ՍԴ մասին» օրենքը եռամսյա ժամկետ է տալիս ընդհանուր վարույթ ընդունելուց հետո այս գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար: Բացի այդ, «ՍԴ մասին» օրենքը ընդհանրական դրույթ ունի, որտեղ ասվում է, որ եթե որևէ փաստաթուղթ Հայաստանի ինքնիշխանության վրա ազդող դրույթներ ունի, անպայման եզրափակիչ մասում պետք է դրան անդրադարձ կատարել: Այս փաստաթուղթը, ճիշտ է, առաջին հայացքից տեխնիկական, կազմակերպչական բնույթի նորմեր է պարունակում, սակայն վտանգավոր նորմեր կան: Իմ գնահատմամբ, այս փաստաթուղթը ՍԴ-ն իրավասու էլ չէ մասնակիորեն ու առանձին դիտարկել, և դա է ականը: Հաշվի առնելով այն, որ ՍԴ-ն խայտառակ գործընթացներից հետո համալրվեց յուրայիններով, տեխնիկական մասով կդիտարկի՞ և կտա՞ «բաղձալի» դրական եզրակացությունը, թե՞ պրոցեսը ամբողջականության մեջ կդիտարկի»,-ասել է Մելոյանը։
Ի տարբերություն Հայաստանի շտապողականության, Ադրբեջանն այս փաստաթուղթը չի ներկայացրել իր հանրությանը և որևէ վավերականության գործընթաց չի սկսել։ Այս առնչությամբ Գոհար Մելոյանն ասել է. «Փաստաթղթի վերջին կետը տալիս է ուժի մեջ մտնելու կարգավորումները, և այս փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելու նախապայմանը այն է, երկու պետությունները ամփոփեն ներպետական գործընթացները, և երբ երկու պետություններում կվավերացվեն և առկա կլինեն ուժի մեջ մտնելու փաստաթղթերը, նոր այս փաստաթուղթը գործող կհամարվի: Այսինքն, եթե նույնիսկ Հայաստանի ՍԴ-ն դրական եզրակացություն տա, ԱԺ-ն էլ վավերացնի, այնուամենայնիվ, այն դեռեւս ուժի մեջ մտած չի համարվելու, քանի դեռ նույն գործընթացը Ադրբեջանում չի արվել:
Հաջորդը՝ մենք կարող ենք մտավախություն ունենալ, որ կրկին մեզ մոլորեցնելու փորձ է արվելու․ և՛ միակողմանի վավերացման արդյունքում այս անհեթեթ դրույթները մեր պետության պարանոցին փաթաթելու, և՛ իրենց հակաիրավական գործողություններին արդարացնելու փորձ է արվելու»,- ասել է Գոհար Մելոյանը:
Նա նշել է՝ դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը կամ դրան հաջորդած մի շարք փաստաթղթերը, որոնք իրենց ձևով հայտարարություններ էին, հուշագրեր էին, բայց բովանդակությամբ միջազգային պրակտիկայի համատեքստում միջազգային պայմանագրեր էին, պետք է անցնեին նույն ներպետական վավերացման գործընթացները, սակայն չեն անցել. «Այս սահմանադրական հանձնաժողովները արդեն 4 տարի գործում են: Էպոպեան Տավուշի մարզում հայկական տարածքների հանձնումն էր այս հանձնաժողովների գլխավորությամբ: Մեր օրենսդրությունը հստակ ասում է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեով, ինչը տեղի չի ունեցել: Իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են, որ մենք զիջում ենք ոչ թե մեր տարածքները, այլ Ադրբեջանին ենք վերադարձնում «իրենց տարածքները»:
Այդ գյուղերը, որոնց մասին խոսվում է, վարչատարածքային բաժանման մասին օրենքով, հենց այսօրվա դրությամբ հանդիսանում են Տավուշի մարզի գյուղեր: Այդ տարածքներում սեփականության իրավունքով ՀՀ քաղաքացիներին պատկանող գույքեր կան: Երրորդը, այդ տարածքներում ընտրական գործընթացներ են կազմակերպվել: Եթե դա ՀՀ տարածք չէ, ո՞նց են ընտրական տեղամաս ձեւավորում»,- ընդգծել է Գոհար Մելոյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Լրահոս
- ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն) 13:40 12 Հոկտեմբեր 2024
- 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Հայկ Կոստանյան 13:19 12 Հոկտեմբեր 2024
- Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին այնպես, ինչպես գործող նախագահին 13:02 12 Հոկտեմբեր 2024
- Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան 12:46 12 Հոկտեմբեր 2024
- Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան 12:30 12 Հոկտեմբեր 2024
- Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ 12:13 12 Հոկտեմբեր 2024
- Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան 11:58 12 Հոկտեմբեր 2024
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան 11:45 12 Հոկտեմբեր 2024
- Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է 11:30 12 Հոկտեմբեր 2024
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան 11:20 12 Հոկտեմբեր 2024
- Երևանում․ «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտնային ցուցանակը ու հայտնվել մայթին․ պարեկները փնտրում են վարորդին 11:07 12 Հոկտեմբեր 2024
- Անահիտ Մանասյանը Լոռու կայազորային հոսպիտալում քննարկել է զինծառայողների բուժման ընթացքը 10:53 12 Հոկտեմբեր 2024
- Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ. Աբրահամյան 10:42 12 Հոկտեմբեր 2024
- Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ» 10:31 12 Հոկտեմբեր 2024
- Փնտրվում է նախարար. պրոֆեսիոնալները չեն համաձայնում. «Ժողովուրդ» 10:21 12 Հոկտեմբեր 2024
- Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները․ «Հրապարակ» 10:10 12 Հոկտեմբեր 2024
- Կրկին զրոյական կետից. «Հրապարակ» 09:58 12 Հոկտեմբեր 2024
- Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ» 09:47 12 Հոկտեմբեր 2024
- Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» 09:35 12 Հոկտեմբեր 2024
- Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ» 09:21 12 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 12:13 12 Հոկտեմբեր 2024 Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Վարչապետ
- 11:45 12 Հոկտեմբեր 2024 «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան «Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան
- 11:20 12 Հոկտեմբեր 2024 «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
- 17:32 11 Հոկտեմբեր 2024 ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին քննարկվել են մի շարք նախագծեր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին քննարկվել են մի շարք նախագծեր
- 13:12 11 Հոկտեմբեր 2024 Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը
- 11:53 11 Հոկտեմբեր 2024 Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Հասարակություն
- 13:40 12 Հոկտեմբեր 2024 ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն) ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. (Ազատություն)
- 13:19 12 Հոկտեմբեր 2024 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Հայկ Կոստանյան 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Հայկ Կոստանյան
- 12:30 12 Հոկտեմբեր 2024 Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան