01:52:49 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից

    21:37 17 Հունվար 2025

    դ

    Արբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ Բաքվի դատարանում այսօր մեկնարկած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունից

    Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

    Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 16-ին հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

    Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս