17:19:36 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Գնա՛ այստեղից». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին. ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին

    11:03 13 Հունիս 2024

    ԱԺ դահլիճում կրքերը բորբոքվեցին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարեց, թե իշխող խմբակցության պատգամավորներին թույլ են տալիս ԱԺ մուտք գործել բոլոր մուտքերից, իսկ ընդդիմադիրներին՝ Բաղրամյան պողոտայի մուտքից։

    Ալեն Սիմոնյանը արձագանքեց, որ նման բան չի կարող լինել. «Ո՞նց ես պատկերացնում՝ ՔՊ պատգամավորները Բաղրամյանից մտնեն, մյուսները՝ Դեմիրճյանից։ Ես ասել եմ՝ որևէ մեկի մուտքը չի սահմանափակվել։ Ես դրա մասին ասել եմ նախապես»։ Սիմոնյանը հերքել է լուրերը, թե պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ. «Դա սուտ է»։ Գեղամ Նազարյանը, սակայն, չէր հանդարտվում, բորբոքված շարունակում էր։

    Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց. «Գեղամ, լռի՛ր կամ լքի՛ր դահլիճը։ Ինչ ուզում ես արա, մի խանգարիր նիստը։ Մի արա դա, գնա»։ 

    «Դե հիմա ուղիղ եթերում ասա, որ Դավիթ Առաքելյանը (ԱԺ աշխատակազմի ղեկավարը- խմբ․) նման հրահանգ չի տվել»։

    «Ես հայտարարել եմ՝ պատգամավորները մուտքի խնդիր չունեցել»,- ասաց Սիմոնյանը։

    Այնուհետև ԱԺ նախագահության մոտ բարձրացավ Սեյրան Օհանյանը ու փորձեց խոսել Ալեն Սիմոնյանի հետ: «Պարոն Օհանյան, իջեք այստեղից։ Դու ես ստում, գնա ստեղից»։ Սեյրան Օհանյանն ասաց. «Ես Դուք-ով եմ խոսում»։

    «Գնա ստեղից, իջի ամբիոնից, դու ստեղ գտնվելու իրավունք չունես։ Էսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողնի։ Իջի ներքև»,- շարունակեց Սիմոնյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ