02:50:37 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ

    18:43 8 Հոկտեմբեր 2024

    Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ:

    Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
    Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս