21:03:51 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանում միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները

    11:22 5 Դեկտեմբեր 2024

    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

    «Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդ արդարացնում էր Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործություններն ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինի դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:

    Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները: Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք: Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ, բնականաբար, ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի: Ինչու՞: Լավ գիտեք»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս