11:21:18 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլի ու եղջերուների լուսանկարը նոր խայծ է՝ լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան

    18:56 5 Հուլիս 2022

    Երբ սահմանի վրա թշնամին ծանր զինատեսակներից կրակում է, երկրում Սահմանադրությունը շարունակվում է ոտնահարված մնալ, Չավուշօղլուն լիակատար աջակցություն է հայտնում Նիկոլին ու բացահայտում, որ Դիմադրության շարժման պայքարը արգելակում է Թուրքիային ու Ադրբեջանին նորանոր զիջումներ անել, ուշադրություն շեղելու համար ի՞նչ պետք է անել: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

    Նա նաեւ հավելել է. «Նիկոլը սովորության համաձայն գործի է անցնում ու իբրև շարունակություն նախկինում գինովցած, քնած, ծառի վրա թառած, եգիպտացորեն ուտող ու տարատեսակ այլ լուսանկարների, հրապարակում է նորը՝ ինքն ու եղջերուները... Նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող:

     

    Հ.Գ. լուսանկարում ՀՀ ԱԺ շենքի վրայի հանված ու «վերանորոգված» ՀՀ զինանշանն է, որն արդեն սեւ ֆոնի վրա է հայտնվել»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս