02:15:32 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանրապետության մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

    18:59 13 Հոկտեմբեր 2021

    «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի 3-7-րդ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

    «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս