18:39:44 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գավառում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

    17:30 26 Փետրվար 2024

     

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Չքոլյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ):

    Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

    Մասնավորապես՝

    - խոհանոցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտորեն լվացվող, անջրաթափանցիկ, չներծծվող և լվացվող նյութերով,

    - խոհանոցի առաստաղը կառուցված է այնպես, որ չի կանխարգելում կամ նվազեցնում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

    Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս