09:06:30 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գարի Օլդմանը հայտարարել է թոշակի անցնելու ցանկության մասին

    01:55 23 Նոյեմբեր 2022

    Բրիտանացի դերասան Գարի Օլդմանը ծրագրում է Slow Horses սերիալի նկարահանումից հետո ավարտել իր կարիերան, որտեղ նա գլխավոր հերոսին է մարմնավորում, գրում է The Times-ը։

    «Ես նախանձելի կարիերա ունեի, սակայն ամեն ինչ անկում է ապրում: Բացի այդ, բացի դերասանությունից, ինձ հետաքրքրող այլ բաներ կան։ Երբ երիտասարդ ես, մտածում ես, որ ժամանակ կունենաս ամեն ինչ անելու, սակայն տարիներն անցնում են»,- ասել է դերասանը։

    Օլդմանը հիշել է նաեւ, որ հաջորդ տարի կդառնա 65 տարեկան. «70-ը մոտ է: Երբ 80 տարեկան դառնամ, այլեւս չեմ ուզում ակտիվ լինել: Ինձ համար պատիվ կլիներ խաղալ Ջեքսոն Լամբի դերը վերջին անգամ եւ կանգ առնել այնտեղ»,- իր ցանկության մասին ասել է դերասանը։

    Slow Horses-ը լրտեսական թրիլլեր է, որը հիմնված է գրող Միք Հերոնի համանուն վեպի վրա։ Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 1-ին, իսկ երկրորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը նախատեսված է դեկտեմբերին։ The Hollywood Reporter-ը հունիսին հայտնել էր, որ սերիալը երկարաձգվել է եւ երրորդ եւ չորրորդ եթերաշրջան կունենա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս