23:41:13 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում

    15:13 14 Հունիս 2024

    G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթումՅոթի խմբի հանդիպման արդյունքներով Եվրահանձնաժողովի նախագահը հաստատել է, որ G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում:

     

    Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ այդ գումարը մոբիլիզացվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից:

     

    «Այս որոշումն ուղերձ է, որ մենք օգնելու ենք Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է»,- հավաստիացրել է պաշտոնյան:

     

    Այժմ հստակեցվում են տեխնիկական մանրամասները: Ակնկալվում է, որ աջակցությունը Կիևին կփոխանցվի մինչև այս տարվա վերջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս