21:26:53 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բայդենը G20-ի ղեկավարների հետ հանդիպմանը կքննարկի էներգակիրների գները, Իրանի միջուկային ծրագիրը

    00:25 27 Հոկտեմբեր 2021

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կքննարկի էներգակիրների գները, իրանական միջուկային ծրագիրը եւ մատակարարման շղթայի հարցերը Հռոմ կատարած այցի ընթացքում՝ G20-ի առաջնորդների հետ հանդիպմանը, հայտնել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը, հայտնել է Reuters-ը։

    Նրա խոսքով՝ իր շրջագայության ընթացքում Բայդենը կձգտի հաստատել համաշխարհային նվազագույն հարկի հարցում առաջընթացը։

    Բայդենը հինգշաբթի մեկնելու է Իտալիա։ Նախատեսվում է, որ նա ուրբաթ Վատիկանում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ՝ նախքան Հռոմում աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարների հետ հանդիպումը: G20-ի հանդիպումներից հետո Բայդենը կմեկնի Գլազգո՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP26 համաժողովին:

    Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան միավորվել են երկու գագաթնաժողովներից առաջ եւ նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չեն գտնվելու: «ԱՄՆ-ը եւ Եվրոպան այնտեղ կլինեն, եւ նրանք այնտեղ կլինեն եռանդուն եւ միավորված ինչպես G20-ում, այնպես էլ COP26-ում, ինչը եւ կորոշի օրակարգը», - ասել է Սալիվանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ