14:39:26 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիայում պետական ծառայողները համազգային գործադուլ են արել

    23:30 5 Դեկտեմբեր 2024

    Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել պետական ծառայողների համազգային գործադուլ։ Այն ներառել է դպրոցներ, հիվանդանոցներ, ավիաընկերություններ և քաղաքային ծառայություններ:

    Արհմիությունները կոչ են արել բողոքի ցույց անցկացնել՝ չնայած Միշել Բարնիեի կառավարության հրաժարականին, որն առանց խորհրդարանում քվեարկության հաստատել էր երկրի բյուջեն։

    Ֆինանսական փաստաթուղթը նախատեսում էր կոշտ խնայողություն՝ հարկերի ավելացում ընդհանուր 20 միլիարդ եվրոյով և պետական ծախսերի կրճատում 40 միլիարդով:

    «Դա ոչինչ չի փոխում, քանի որ կառավարությունները փոխվում են, իսկ քաղաքացիական ծառայությունը վատանում է, մենք բարձր աշխատավարձ չունենք, նպաստները ցարծր են, ճիշտ է, ունենք աշխատանքի անվտանգություն, բայց հիմա մտածում ենք, թե արդյոք վաղաը կունենաք»,-ասել է բողոքի մասնակիցներից մեկը։

    Իշխանությունների տվյալներով՝ գործադուլին մասնակցել է ավելի քան 246 հազար մարդ։ Նրանց թվում կային բազմաթիվ հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, ովքեր պահանջում էին ավելի բարձր աշխատավարձ և ավելի լավ աշխատանքային պայմաններ: Շատ քաղաքներում երթեր ու հանրահավաքներ են տեղի ունեցել։ Ամենամեծ բողոքը տեղի է ունեցել Փարիզում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս