14:21:34 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիայի նոր վարչապետը մտադիր է վերականգնել Ներգաղթի նախարարությունը

    21:49 9 Սեպտեմբեր 2024

    Ֆրանսիայի նոր վարչապետ Միշել Բարնիեն ծրագրում է իր կառավարությունում Ներգաղթի նախարարություն հիմնել, որը գոյություն է ունեցել 2007-2010 թվականներին։ Այս մասին հայտնում է Radio Franceinfo-ն։

    Ինչպես նշում է ռադիոկայանը, վարչապետը համապատասխան խորհրդակցություններ է անցկացնում երկրի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ապագա նախարարության ղեկավարին ընտրելու համար։ Պաշտոնապես Բարնիեի վարչակազմը չի հաստատում այս տեղեկությունը՝ նշելով միայն, որ կառավարության ձևավորումն այս պահին ավարտված չէ։

    Սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի վարչապետը TF1-ի եթերում ասել է, որ ցանկանում է խիստ և մարդասիրական կերպով վերահսկել ներգաղթը։

    Նա խոստացել է ուժեղացնել սահմանային հսկողությունը՝ կոչ անելով երկրի բոլոր քաղաքական ուժերին միանալ անօրինական միգրացիայի հետ կապված խնդիրների լուծման քննարկմանը։ Բարնիեն դեմ է արտահայտվել նաև երկիր ժամանող անօրինական ներգաղթյալների զանգվածային օրինականացմանը և կոչ է արել միգրացիոն հարցի շուրջ հանրաքվե անցկացնել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս