07:01:51 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում կրկին 2-րդն են

    15:19 15 Սեպտեմբեր 2021

    Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ից 13-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային 16-րդ մրցաշարում 19 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալներ։

     

    Միջոցառմանը, որն անցկացվել է արդեն 16-րդ անգամ, այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից։ Նրանց միացել են Լիտվայի խոշոր լրատվամիջոցները ներկայացնող 5 թիմեր։ Հայաստանի թիմը տոնել է 6 հաղթանակ, այդ թվում 4-ը՝ խոշոր հաշվով, խաղացել է 1 ոչ ոքի եւ պարտվել 1 խաղում։ 24 միավորով կրկին հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որը հաղթել է բոլոր 8 խաղերում եւ ոչ մի գնդակ բաց չի թողել։ 3-րդ տեղը բաժին է հասել Լիտվայի ժուռնալիստների միության Pressas թիմին՝ 14 միավորով։

     


    Հայաստանի թիմի խաղացող Դավիթ Եղիազարյանն էլ մրցակիցների դարպասը խփած 12 գնդակով արժանացել է մրցաշարի լավագույն հարձակվողի կոչման եւ որպես պարգեւ ստացել Լիտվայի հավաքականի մարզաշապիկ։

    Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

     


    Հիշեցնենք, որ 2019թ․ կայացած նախորդ մրցաշարում եւս Հայաստանի լրագրողները զբաղեցրել էին 2-րդ տեղը, իսկ մինչ այդ երեք անգամ անընդմեջ 3-րդն էին։ Հավաքականում ընդգրկված են Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ։

    Միջոցառմանը Հայաստանի լրագրողների թիմի մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/armmediateam/։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս