07:18:35 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն

    12:19 14 Սեպտեմբեր 2021

    ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ, տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

     

    Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի 27 միավորված համայնքներ։

     

    Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է` էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արևային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Ծրագրի արդյունքում խնայված միջոցները կծախսվեն համայնքային օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս