20:56:00 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արագածոտնում Ford Galaxy-ն մերկասառույցի պատճառով կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

    15:31 25 Նոյեմբեր 2021

    Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի  91-րդ կմ հատվածում՝  Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում  դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:    Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները:

    Կայքի փոխանցմամբ, վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ