18:03:33 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ

    00:26 16 Հոկտեմբեր 2021

    Այս տարի դիզայներները որոշել են շեշտը դնել համագործակցությունների վրա․ Balenciaga-ն հավաքածու է թողարկել Gucci-ի հետ, Prada-ն շարք է պատրաստել Ֆրենք Օուշենի հետ, իսկ Versace-ն եւ Fendi-ն միավորվել են Միլանում նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ համատեղ շոուն ներկայացնելու համար։ Երկրպագուները չեն հասցրել քննարկել Դոնաթելա Վերսաչեի եւ Քիմ Ջոնսի տանդեմը, եւ համացանցում սկսել են խոսել Fendi-ի նոր համագործակցության մասին։ Եվ թվում է՝ շուտով կտեսնենք նորաձեւության տան եւ Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշի համագործակցությունը։

    Այն մասին, որ Fendi-ն կապսուլային հավաքածու է պատրաստում աստղի հետ, սկսել են խոսել դեռ այս տարվա հունիսին։ Իսկ այժմ լուրերը հաստատվել են։ Համացանում է հայտնել հավաքածուում ներառված իրերից մեկի լուսանկարը՝ զգեստ, տոպ եւ կարճ զգեստ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս