01:59:10 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Facebook-ը քաղաքականություն է մտցնում, որն ուղղված է՝ համացանցում թշնամանքի դեմ պայքարին

    00:32 14 Հոկտեմբեր 2021

    Ամերիկյան Facebook ընկերության վարչակազմը որոշել է փոխել համացանցում հալածանքների նկատմամբ քաղաքականությունը՝ հայտարարելով մի շարք նոր միջոցառումների մասին, որոնք կոչված են պաշտպանելու իրենց հավելվածների օգտատերերին: Այս մասին ասված է չորեքշաբթի ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

    «Այսօր մենք հայտարարում ենք հալածանքների եւ վիրավորանքների քաղաքականության նորացման մասին, որպեսզի ավելի լավ պաշտպանենք մարդկանց մեր ծրագրերում:

    Մենք քաղաքականություն ենք մտցնում, որը կօգնի պաշտպանել մարդկանց զանգվածային սպառնալիքներից եւ հետապնդումներից ինտերնետում», - ասված է հայտարարության մեջ։

    Ընկերությունը կխոչընդոտի՝ իրական կյանքում մարդկանց հետապնդման ցանկացած համակարգված փորձ, որը տարածված է իր հարթակի միջոցով, այդ թվում՝ ուղարկված անձնական հաղորդագրությունների միջոցով։

    Բացի այդ, ընկերությունը կփոխի իր հավելվածներում «հասարակական գործիչների» աշխատանքի նկատմամբ քաղաքականությունը՝ նրանց ավելի շատ պաշտպանություն տրամադրելով սովորական օգտատերերի կողմից համակարգված հարձակումներից, այդ թվում՝ սեռական հողի վրա: Նշվում է, որ դրանց թվում կլինեն քաղաքական գործիչներ, հայտնի մարդիկ, ինչպես նաեւ լրագրողներ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ