22:15:28 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ցուկերբերգը հայտնարարել է Facebook-ը զրպարտելու համակարգված փորձերի մասին

    00:47 27 Հոկտեմբեր 2021

    Ամերիկյան Facebook ընկերության ղեկավարությունը կարծում է, որ ըներությունը զրպարտելու համակարգված փորձեր են արվում: Այս մասին ասվում է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հայտարարության մեջ, որը երկուշաբթի հրապարակել է համանուն սոցցանցի իր էջին։

    Ցուկերբերգի կարծիքով՝ «խոշոր կազմակերպությունները պետք է ստուգումների ենթարկվեն»։ «Բարեխիղճ քննադատությունն օգնում է մեզ կատարելագործվել: Բայց, իմ կարծիքով, այն, ինչ մենք հիմա տեսնում ենք,  արտահոսած փաստաթղթերն ընտրողաբար օգտագործմանն ուղղված համակարգված աշխատանք է՝ մեր ընկերության խեղաթյուրված պատկերը ներկայացնելու համար»,- ասաց նա։

     

    Ընկերությունները չպետք է ինքնուրույն կայացնեն իրենց մեդիա քաղաքականության վերաբերյալ բոլոր որոշումները, որոշ հարցերում անհրաժեշտ է կիրառել կառավարության կարգավորումները, ասել է Ցուկերբերգը։

    «Երբ մենք որոշումներ ենք կայացնում, պետք է հավասարակշռություն պահպանենք սոցիալական արդարության, օրինակ՝ խոսքի ազատության եւ վնասակար քոնթենթի կրճատման կամ գաղտնիության համար գաղտնագրման ներդրման եւ իրավապահներին օգնելու միջեւ: Խոսքն առաջին հերթին փողի մասին չէ, այլ՝ սոցիալական բարդ արժեքների միջեւ հավասարակշռության պահպանման: Ես բազմիցս խնդրել եմ հստակեցնել կանոնակարգը , քանի որ չեմ կարծում, որ ընկերությունները պետք է ինքնուրույն այսքան շատ որոշումներ կայացնեն»,- գրել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ