19:52:11 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը

    00:26 26 Հոկտեմբեր 2021

    Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը, քանի որ դրա ալգորիթմները նախատեսված են հակասական բովանդակություն քարոզելու համար, բրիտանական խորհրդարանին հայտնել է ընկերության նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենը, հայտնել է Reuters-ը։

    Հաուգենը՝ Facebook-ի քաղաքացիական ապատեղեկատվական խմբի արտադրանքի նախկին մենեջերը, ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական հանձնաժողովում, որն ուսումնասիրում է սոցիալական ցանցերում աշխատող ընկերությունները կարգավորելու ծրագրերը

    Նրա խոսքով՝ սոցիալական ցանցը անվտանգությունը դիտարկում է որպես ծախսերի կենտրոն: Ալգորիթմները օգտատերերին հասցրել են ծայրահեղության, ասել է նա:

    Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն այս ամիս ավելի վաղ հերքել է Հաուգենի մեղադրանքները. «Փաստարկը, որ մենք միտումնավոր կոնտենտ ենք գովազդում, որը զայրացնում է մարդկանց հանուն շահույթի ստացման, խորապես անտրամաբանական է»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս