02:41:47 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առաջիկա չորս տարում աշխարհը կբախվի հեղուկ բնական գազի անբավարարության․ Exxon-ի ղեկավար

    00:31 9 Դեկտեմբեր 2022

    Առաջիկա չորս տարում աշխարհը կբախվի հեղուկ բնական գազի անբավարարության, կարծում է Exxon Mobil Corp-ի գլխավոր տնօրեն Դարեն Վուդսը։

    «Հավասարակշռությունն այնպիսին է, որ աշխարհում [հեղուկ բնական գազը], հավանաբար, մինչեւ 2026 թվականը չի բավարարի,- Վաշինգտոնում WSJ-ի գլխավոր տնօրենների խորհրդի գագաթաժողովում ասել է Exxon Mobil XOM-ի ղեկավարը,- Պարզապես ժամանակ է պահանջվում այս շատ խոշոր կապիտալատար ինտենսիվ նախագծերը կյանքի կոչելու համար»:

    Գազային իր վերջին եռամսյակային զեկույցում Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ բնական գազի շուկաները լարված կմնան մինչեւ 2023 թվականը, քանի որ Ռուսաստանը շարունակում է կրճատել մատակարարումները Եվրոպային: Հեղուկ բնական գազի եվրոպական պահանջարկը, ըստ ՄԷԳ-ի, առաջացրել է մատակարարումների համաշխարհային մրցակցություն:

    Վուդսն ասել է, որ Exxon Mobil-ը գիտակցել է բնական գազի դերը եւ առաջ է մղում իր ջանքերն այս ուղղությամբ: «Եթե նայեք համավարակին, երբ բոլորը հրաժարվեցին իրենց ներդրումներից, մենք ներդրումներ կատարեցինք ԱՄՆ-ում ՀԲԳ-ի արտահանման շատ մեծ տերմինալում»,- ասել է նա: «Մենք երբեք չենք դադարեցրել այս ներդրումները ու չենք դանդաղեցրել, եւ այժմ մենք լավ հնարավորություն ունենք շահագործման մեջ դնելու այս ՀԲԳ տերմինալը եւ սկսել աջակցել Եվրոպայում ՀԲԳ-ի պահանջարկին»։

    Բնական գազի գների աճով եւ վերամշակման ռեկորդային ծավալներով Exxon Mobil-ի եկամուտը երրորդ եռամսյակում գրեթե եռապատկվել է, մինչդեռ հասույթն աճել է ավելի քան 50 տոկոսով՝ հատելով 100 միլիարդ դոլարի սահմանագիծը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս