18:08:25 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եղիսաբեթ թագուհու դագաղը տեղափոխվել է Վինձորի ամրոցի դամբարան

    00:59 20 Սեպտեմբեր 2022

    Եղիսաբեթ թագուհու դագաղը տեղափոխվել է Վինձորի ամրոցի դամբարան՝ նրա վերջին հանգրվանի վայր, հայտնում է Reuters-ը:

    Հարյուր հազարավոր մարդիկ շարվել են այն երթուղու երկայնքով, որով շարժվել է նրա դիակառքը։ Նրանք ծաղիկներ են նետել, ծափահարել են մեքենայի անցնելու ընթացքում:

     

    Շատերը մայրաքաղաք են ժամանել երթին և հուղարկավորությանը ականատես լինելու համար՝ հարգանքի հուզիչ տուրք մատուցելով Մեծ Բրիտանիայի ամենաերկար ղեկավարած միապետի հիշատակին, որը համընդհանուր հարգանք է վայելել գահակալության 70 տարիների ընթացքում:

    Վեսթմինսթերյան վեհաշուք աբբայությունում, որտեղ տեղի է ունեցել հուղարկավորությունը, մոտ 500 նախագահներ, վարչապետներ, թագավորական ընտանիքի օտարերկրյա անդամներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել թագուհուն:

    Ավելի ուշ Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում մոտ 800 հյուրեր ներկա են եղել հոգեհանգստի արարողությանը նրա հուղարկավորությունից առաջ:

    Այն ավարտվել է նրանով, որ թագը, խաչակիր գունդը և գավազանը` միապետի իշխանության և թագավորության խորհրդանիշները, հանվել են դագաղից և դրվել զոհասեղանի վրա:

    Լորդ Չեմբեռլենը՝ թագավորական արքունիքի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, այնուհետև կոտրել է իր «Ծառայողական մահակը», ինչը նշանավորել է տիրակալին իր ծառայության ավարտը, և այն դրել է դագաղի վրա՝ նախքան թագավորական դամբարանի մեջ այն դանդաղ իջնեցնելը։

    Երբ հավատացյալները երգել են ազգային օրհներգը, թագավոր Չարլզ III-ը հազիվ է զսպել արցունքները։

    Ուշ երեկոյան՝ մասնավոր ընտանեկան պատարագի ժամանակ, Եղիսաբեթի դագաղը կթաղեն ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողքին, որը մահացել է անցյալ տարի 99 տարեկանում, այն նույն մատուռում, որտեղ գտնվում են նրա ծնողներն ու քույրը՝ արքայադուստր Մարգարեթը։

    Հենց նույն հսկայական շենքում էլ լուսանկարվել էր միայնության մեջ (համավարակի հետեւանքով մեկուսացման մեջ գտնվելու պատճառով) Ֆիլիպին սգացող թագուհին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ