11:47:54 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եղեգնուտ գյուղի բնակիչը ապօրինի հատել է տարբեր տրամաչափի կանգուն ծառեր

    12:44 15 Հուլիս 2024

    Ոստիկանության Գուգարքի բաժնի ԱԳ և ԸԲԿ ծառայողներն ու Շրջակա միջավայրի նախարարության Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները հուլիսի 12-ին համատեղ միջոցառումների ընթացքում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքի անտառում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 4-5 խմ փայտանյութով:

    Եղեգնուտ գյուղի բնակիչ 38-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է տարբեր տեսակի և տրամաչափի կանգուն վեց ծառ։
    Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է ՇՄՆ Վանաձորի մասնաճյուղի հատուկ պահպանվող տարածք:

    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս