02:58:41 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրոպական խորհուրդն Ուկրաինային եւ Մոլդովային շնորհեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ․ Լյուքսեմբուրգի վարչապետ

    23:55 23 Հունիս 2022

    Եվրոպական խորհուրդն Ուկրաինային եւ Մոլդովային շնորհեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելը։  

    «Եվրոպական խորհուրդը թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց Ուկրաինային եւ Մոլդովային։ Պատմական պահ եւ հույսի ազդանշան ուկրաինացի ժողովրդի համար»,- գրել է Բեթելը

    Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն աջակցել է Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն եւ ընդունել համապատասխան բանաձեւ։  

    Բանաձեւին կողմ է քվեարկել 529 պատգամավոր, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 14։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս