- Հենց նոր, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացմանը բեմ բարձրացվեց Արցախի դրոշը
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը
- Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիայի հրապարակ այցի ընթացքում հանդիպում-առանձնազրույց է ունեցել Անդրանիկ Միհրանյանի հետ
- Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը
- Եվրոպական խորհրդի նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ
- Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ
- Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան
- Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ
- Թեհրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային
- VIDEO. Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին․ Սերժ Սարգսյան
15:16 28 Հունվար 2022ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել:
Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ․
«Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից:
Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլ Արցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին: Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու:
Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:
Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:
Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ»:
Լրահոս
- Հենց նոր, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացմանը բեմ բարձրացվեց Արցախի դրոշը 22:04 22 Մայիս 2022
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը 22:01 22 Մայիս 2022
- Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիայի հրապարակ այցի ընթացքում հանդիպում-առանձնազրույց է ունեցել Անդրանիկ Միհրանյանի հետ 21:57 22 Մայիս 2022
- Եվրոպական խորհրդի նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ 21:34 22 Մայիս 2022
- Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ 21:12 22 Մայիս 2022
- Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը 21:06 22 Մայիս 2022
- Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան 20:54 22 Մայիս 2022
- Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ 20:36 22 Մայիս 2022
- Թեհրանում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային 20:18 22 Մայիս 2022
- Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ 20:00 22 Մայիս 2022
- VIDEO. Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ 19:41 22 Մայիս 2022
- Չինաստանում Ռուսաստանի մասին ԱՄՆ-ի հայտարարության մեջ աղետի ազդանշան են նկատել 19:39 22 Մայիս 2022
- «Զարթնի՛ր, Լաո»․ Արցախի Մարտակերտ քաղաքում «Դիմադրության» շարժմանը աջակցող հավաք է անցկացվել 19:18 22 Մայիս 2022
- 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում անակնկալ է սպասվում 18:57 22 Մայիս 2022
- Տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման գլխավոր գործոնը մեր զինված ուժերն են. Տիգրան Աբրահամյան 18:39 22 Մայիս 2022
- Օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը.Արսեն Բաբայան 18:21 22 Մայիս 2022
- Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում 18:00 22 Մայիս 2022
- Երևանում առաջիկա օրերին՝ գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ 17:42 22 Մայիս 2022
- Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան 17:21 22 Մայիս 2022
- 32-ամյա քաղաքացու Volkswagen-ում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ-ը պարզում է հրդեհի պատճառը 17:18 22 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
22:01 22 Մայիս 2022 Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը
-
21:12 22 Մայիս 2022 Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ
-
20:54 22 Մայիս 2022 Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան
Քաղաքականություն
-
10:59 22 Մայիս 2022 Այսօր անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չեն անցկացվի, կքննարկվեն բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան Այսօր անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չեն անցկացվի, կքննարկվեն բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան
-
20:20 21 Մայիս 2022 Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:
-
13:51 21 Մայիս 2022 «Արա՛մ ջան, իմ հավատարի՛մ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել». Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանը Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է: