08:18:31 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ վիճելի պարտքերի անվան տակ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը

    12:22 19 Փետրվար 2025

    Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հրատապ հայտարարություն է տարածել՝ կապված Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից իր պատմական անշարժ գույքի նկատմամբ բռնագանձման գործընթացի հետ։

    Պատրիարքարանը վարչական միջնորդություն է ներկայացրել՝ դադարեցնելու գործընթացը, որը բխում է 1994 թվականից իբր գոյացած Արնոնայի (քաղաքային հարկի) վիճելի պարտքերից։

    Երուսաղեմի հայոց պատրիարքարանի X-ի էջում ասվում է՝ պատրիարքարանը նախազգուշացնում է, որ եթե հաջողվի բռնագրավումը, կարող է հանգեցնել այն ունեցվածքի կորստի, որը դարեր շարունակ գտնվել է իր կառավարման ներքո։

    Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մեղադրել է Իսրայելի իշխանություններին կրոնական կազմակերպությունից «անարդար, նպատակային և կեղտոտ հարկեր» գանձելու մեջ, ինչն ուղղված է եկեղեցու ներկայությունը Սուրբ Երկրում նվազեցնելուն։

    Պատրիարքարանը, սակայն, զգուշացրել է, որ եթե դատարանը մերժի իր միջնորդությունը, քաղաքապետարանը կվերսկսի իր ունեցվածքի կալանքը և վիճելի պարտքը վերականգնելու համար դրանք աճուրդի կհանի։

    Բացի այդ, ընդգծում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը պատրիարքարանին պարտք է միլիոնավոր չվճարված վարձակալության վճարներ, սակայն Պատրիարքարանը նախընտրել է բանակցությունները, այլ ոչ թե իրավական գործողությունները:

    «Պատրիարքարանը կոչ է անում վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կոմիտեի ղեկավար Ցաչի Հանեգբիին անհապաղ սառեցնել քաղաքապետարանի ձեռնարկած բոլոր գործողությունները և վերսկսել բանակցությունները 2018 թվականի կառավարական կոմիտեի շրջանակներում»,-ասվում է հաողրդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ