01:04:20 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը

    10:47 22 Հունվար 2022

    «Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. 71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն երեկ կարողացավ 68 ձայնով ընտրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ: Երեք ՔՊ-ական՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանն ու Մարիա Կարապետյանը, գտնվում են ԱՄՆ-ում՝ գործուղման:

    Այսպիսով, երեկ ԱԺ օրակարգը չսպառվեց, չնայած աշխատանքները դեռ մեկնարկել էին երկուշաբթի օրը: Վերջին հարցը, որ պետք է քննարկվի եւ քվեարկվի, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն է, թեկնածուն էլ Քրիստինե Գրիգորյանն է: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՄԻՊ թենածուն ընտրվում է պատգամավորների ձայների 3/5-րդով (64 ձայն):

    Իհարկե, այսպիսի իրավիճակում, երբ նաեւ գործուղման մեջ գտնվող պատգամավորներն են մասնակցելու նիստին, Գրիգորյանը կընտրվի, սակայն շատ կարևոր է, որ նա լինի ոչ միայն իշխանության, այլ ողջ խորհրդարանի կողմից ընտրված ՄԻՊ, այսինքն՝ վստահություն վայելի նաև մյուս ուժերի կողմից»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ