- Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը
- Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել
- Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի
- Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին
- Եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ․ Վահե Հովհաննիսյան
- «Դիմադրություն» շարժումը առավոտյան 08.00-ից կվերսկսի անհնազանդության ակցիաները
- Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
- ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի օդուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը»
- Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
Երկրորդ շանս չենք ունենալու.Ռուբեն Վարդանյան
07:34 21 Հոկտեմբեր 2016- Այս տարի մենք երկու ճգնաժամ ունեցանք. գարնանը պատերազմ եղավ, իսկ ամռանը «Սասնա Ծռերը» գրավեց ՊՊԾ գունդը: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ու հասարակությունը լուրջ հետեւություններ արե՞լ են: Կամ էլ, գուցե գիտակցում կա, որ պետք է բան փոխել, բայց իրականացնելու կամք ու համարձակություն չկա:
- Կարծում եմ՝ կատարվածի գիտակցումը առկա է շատերի մոտ, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության: Այլ բան է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները կարող են տարբեր լինել: Գլխավոր հարցն է. որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ փոփոխությունների: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմն ու Երեւանի հուլիսյան իրադարձությունները մտահոգիչ ազդանշաններ էին ոչ միայն ղեկավարության, այլեւ ամբողջ հայ հասարակության համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Խորքային փոփոխությունները հնարավոր են հասարակության մեջ ներքին կոնսենսուսի առկայության պարագայում, եւ միանշանակ չէ, որ այն առկա է:
Մենք Հայաստանի անկախության 25-ամյակին մոտեցանք մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է:
- Եկեք պարզաբանենք. «մոդել» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
- ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ծնվել եւ մեծացել են խորհրդային համակարգում: Նրանք նախկին այլախոհներ էին, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ: Նրանցից շատերը սիրել են ու սիրում են Հայաստանը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ստացած կառավարման փորձից բացի այլ փորձ չունեն, այլ երկրներում սովորելու հնարավորություն եւս չեն ունեցել: Եվ նրանք վերստեղծել են կառավարման այն մոդելը, որն իրենց համար առավել ընկալելի ու հասկանալի է:
Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը:
Նրանք մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական մտածողություն ունեն: Նրանցից շատերը կարծում են, որ ծառայողական դիրքը օգտագործելով գումար աշխատելը նորմալ է, որ դա կոռուպցիա չէ: Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը: Նման իրավիճակում ինտելիգենտ եւ խելացի մարդկանց այլ բան չի մնում, քան իրենց անհամաձայնությունը հայտնել խոսքերով, այլ ոչ թե գործով:
Այս մոդելում հայկական պետության ղեկավարները իրենց չեն ընկալում որպես հայ ազգի առաջնորդներ: Հետեւաբար՝ առկա է հստակ տարանջատում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ հայ ազգի միջեւ: Էլիտայի մի մասը ողջունում է Սփյուռքի աջակցության ծրագրերը, միաժամանակ ասելով. «Մենք ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում, այստեղ գեղեցիկ ու անվտանգ է: Բայց խնդրում ենք, մի խանգարեք մեզ անել այն, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում, քանի որ շատ բաներ չեք հասկանում»:
Այդ մոդելը կառուցված է փակ հասարակության համակարգի վրա: Դրանում, ցավոք, ավելացված արժեքը ստեղծվում է ոչ թե նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության շնորհիվ, այլ ռեսուրսների վերաբաշխման՝ ներմուծման մենաշնորհների, մաքսատուրքեր չվճարելու, միջազգային կազմակերպությունների աջակցության յուրացման հաշվին:
Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չեր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը:
Շատ գործարարներ Հայաստանում հարստացել են ոչ թե սեփական բիզնեսն արդյունավետ կառավարելով, այլ արտոնությունների, հարկերից խուսափելու կամ կեղծ ու անորակ ապրանքների արտադրության հաշվին: Եվ խոսքը միայն օլիգարխների մասին չէ: Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չեր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը: Սա վերաբերում է եւ մյուս սննդամթերքներին ու ապրանքներին: Ընդ որում, բոլորը չէ, որ արտադրվում են օլիգարխիկ կառույցների կողմից:
Պակաս սուր չէ շինարարական ոլորտում ստանդարտների պահպանման խնդիրը, եւ մասնավորապես՝ սեյսմակայունության նորմերի: Նոր երկրաշարժի դեպքում դա կարող է մեծ թվով զոհերի հանգեցնել: Այսօր անգամ Երեւանի կենտրոնում կառուցված բարձրահարկ նորակառույց շենքերի վրա լրացուցիչ հարկեր են ավելացվում՝ առանց անհրաժեշտ հաշվարկներ կատարելու:
Արտաքին միջավայրի հետ մրցակցության բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող շատ քիչ ընկերություններ կան: Այդ փակվածությունը բացասական ազդեցություն է ունենում հասարակության գործունեության տարբեր ոլորտների վրա ՝ լրագրության, գիտության, մշակույթի:
Մեր երկրում պարզապես իջեցվել է նշաձողը, եւ բաները, որոնք անցյալում անթույլատրելի էին թվում, այժմ նորմալ են համարվում: Իրավիճակը կարելի է եւ պետք է փոխել, իրականացնելով ավելի մեծ թվով միջազգային մակարդակի ծավալուն եւ երկարատեւ կրթական նախագծեր: Նման նախագծերը օգնում են լուծել եւս մեկ կարեւոր խնդիր. դրանք խթանում են կրթության համակարգի փոփոխությունը, որը հնացած է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:
- Դուք նշեցիք ներքին կոնսենսուսը: Այն չի կարող ինքն իրեն առաջանալ: Պետք է օրակարգ լինի, որի շուրջ այդ համաձայնությունը կարող է ձեւավորվել: Ձեր նկարագրած թերի մոդելի պայմաններում ո՞վ պետք է առաջարկի այդ օրակարգը: Իշխանությունը չի կարող դա ձեւակերպել եւ «իջեցնել» վերեւից: Սակայն «ներքեւից վերեւ» ձեւաչափով նույնպես ոչինչ չի կատարվում:
- Նախ եւ առաջ, առկա մոդելը նույնպես գոյության իրավունք ունի: Ցանկացած մոդել ունի իր առավելություններն ու թերությունները: Եվ ներկա մոդելն անցյալում թույլ է տվել որոշ դեպքերում խուսափել ավելի բարդ խնդիրներից, որոնք առաջացել էին նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր պետություններում: Սակայն այն արդեն սպառել է իրեն, եւ առաջին հերթին՝ տնտեսապես:
Տեսականորեն այս մոդելը կարող է շարունակել իր գոյությունը, եթե ի հայտ գան նոր արհեստական ֆինանսական հոսքեր: Սակայն ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ այս մոդելի դեպքում մենք հնարավորություն չենք ունենա ամրապնդել մեր պաշտպանունակությունը, դիմակայել նոր մարտահրավերների, իրականացնել առողջ եւ երջանիկ հասարակություն ստեղծելուն ուղղված երկարատեւ նախագծեր եւ մրցունակ լինել աշխարհում:
Կառուցելով թանկ ռեստորաններ՝ առանց նորմալ օդափոխման համակարգերի, կամ հսկա հյուրանոց՝ մեկ վերելակով, արտադրելով կեղծ կոնյակ կամ թուրքական լոլիկն արտահանելով իբրեւ հայկական, կարելի է դեռ որոշ ժամանակ ապրել, սակայն այդ տարբերակները երկար կյանք ունենալ չեն կարող:
Այս մոդելի մեկ այլ մեծ թերությունն էլ այն է, որ այն փաստացի խրախուսում է արտագաղթը, քանի որ փակ հասարակության ծավալը փոքրանում է, իսկ ֆինանսական օգնության ծավալը մեծանում, եւ ավելի քիչ թվով մարդիկ են օգտվում դրանից:
Պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. մենք մրցունակ ապրանքներ ու ծառայություններ չենք արտադրում: Այո, մենք առանձին հաջողակ ընկերություններ ունենք ֆինանսական ու ՏՏ ոլորտներում, սննդամթերքի արտադրության մեջ, սակայն դրանց մասնաբաժինը մեծ չէ: Մենք շատ ենք խոսում արտաքին շուկաներ դուրս գալու կարեւորության մասին, սակայն չենք գիտակցում, որ այնտեղ խիստ մրցակցություն է տիրում: Դրան կարելի է դիմակայել միայն մի շարք պայմանների առկայության դեպքում, եւ առանցքային նշանակություն ունեն արտադրանքի որակն ու նորարարությունն ու աշխատանքի բարձր արտադրողականությունը:
Կառուցելով թանկ ռեստորաններ՝ առանց նորմալ օդափոխման համակարգերի, կամ հսկա հյուրանոց՝ մեկ վերելակով, արտադրելով կեղծ կոնյակ կամ թուրքական լոլիկն արտահանելով իբրեւ հայկական, կարելի է դեռ որոշ ժամանակ ապրել, սակայն այդ տարբերակները երկար կյանք ունենալ չեն կարող:
Մենք շատ ենք խոսում արտասահմանյան ներդրումների ներգրավման կարեւորության մասին, բայց ներդրողներին հաճախ բարյացակամ չենք ընդունում: Բայց եթե խոսում ենք բաց երկրի մոդելի մասին, ապա պետք է գիտակցենք, որ բացի առավելություններից, նման մոդելն իր հետ որոշակի մարտահրավերներ է բերելու: Պետք է պատրաստ լինենք, որ այլ ազգության ու դավանանքի մարդիկ՝ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից, մեր երկիր են գալու ոչ միայն որպես հյուրեր, այլեւ այստեղ բիզնեսով զբաղվելու համար:
Մանրամասն սկզբնաղբյուր կայքում
Լրահոս
- Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի 01:30 25 Մայիս 2022
- ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի օդուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը» 01:14 25 Մայիս 2022
- Դավութօղլուի կոշտ արձագանքը՝ Էրդողանի՝ «Ինձ համար Միցոտակիս անունով մեկը չկա» արտահայտությանը 00:57 25 Մայիս 2022
- TikTok-ում վճարովի սթրիմեր կհայտնվեն 00:42 25 Մայիս 2022
- Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոն «վիճելի պահ» է 00:28 25 Մայիս 2022
- 2021 թվականին աշխարհում մոտ 580 մարդ է մահապատժի ենթարկվել․ Amnesty International 00:14 25 Մայիս 2022
- Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել 23:58 24 Մայիս 2022
- Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին 23:47 24 Մայիս 2022
- Եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ․ Վահե Հովհաննիսյան 23:36 24 Մայիս 2022
- Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ 23:25 24 Մայիս 2022
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին 23:14 24 Մայիս 2022
- Չեռնոգորիայի նախագահն այս ամիս կայցելի Հայաստան 23:03 24 Մայիս 2022
- ԱՆԻՖ-ի ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ. Ավինյան 22:52 24 Մայիս 2022
- Լիոնում կայացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Ն․Հակոբյանի հանդիպումը 22:41 24 Մայիս 2022
- Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը 22:33 24 Մայիս 2022
- Երեւանում կոյուղագծի կառուցման համար հատկացվել է ավելի քան 1 միլիոն դոլար․ Հրաչյա Սարգսյան 22:30 24 Մայիս 2022
- ՌԴ ՊՆ-ից հայտնել են Ռուսաստանի և Չինաստանի համատեղ օդային պարեկության մասին 22:19 24 Մայիս 2022
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծման մասին 22:08 24 Մայիս 2022
- Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավար 21:57 24 Մայիս 2022
- «Դիմադրություն» շարժումը առավոտյան 08.00-ից կվերսկսի անհնազանդության ակցիաները 21:51 24 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
20:16 16 Մայիս 2022 Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում․ Պլաստիկ վիրաբույժն անդրադարձել է ռինոպլաստիկայի ժամանակակից մեթոդներին Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում․ Պլաստիկ վիրաբույժն անդրադարձել է ռինոպլաստիկայի ժամանակակից մեթոդներին
-
09:45 5 Մայիս 2022 «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է՝ Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցված է, թե պոլին է հավասարեցված»․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ մյուսները Արցախի փրկության օրակարգով պայքար են սկսել, կարծում եք՝ անիմա՞ստ է այդ պայքարը։
-
12:27 21 Ապրիլ 2022 Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավոր Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավոր
Միջազգային լուրեր
-
01:58 25 Մայիս 2022 Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել
-
01:30 25 Մայիս 2022 Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի
-
01:14 25 Մայիս 2022 ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի օդուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը» ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի օդուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը»
Տնտեսություն
-
13:35 24 Մայիս 2022 Ավան վարչական շրջանում 12 ժամ ջուր չի լինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
13:26 23 Մայիս 2022 Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. Տրվել է ժամկետ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
-
14:12 23 Մայիս 2022 Նավթի գները բարձրանում են Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան բարձրանում են՝ պահանջարկի բարձրացման ֆոին