19:21:06 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

    01:20 13 Հոկտեմբեր 2021

    Երկրի մագնիսոլորտում երեկ գիշեր սկսվել է մագնիսական փոթորիկ, որի մակարդակը աստիճանաբար աճում է և արդեն հասել է միջին մակարդակի, այդ մասին են վկայում  Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային լաբորատորիայի կայքում հրապարակված տվյալները

    Նման իրավիճակներում Երկիր հասած արևային պլազմայի ամպը մեծացնում է ճառագայթման բեռը տիեզերական արբանյակների վրա, ազդում Երկրի մակերևույթի մոտ մագնիսական դաշտի տատանումների վրա, իսկ մագնիսոլորտի փոփոխությունները տեսանելի են հյուսիսափայլի տեսքով: Մագնիսական փոթորիկների պահերին հյուսիսափայլը կարելի է տեսնել 60-70 աստիճանի լայնություններում, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգից, որը գտնվում է հյուսիսային  59 աստիճանի լայնության վրա կամ Մուրմանսկից (68 աստիճան):

    Արևի վրա բռնկումը, ըստ լաբորատորիայի տվյալների, տեղի է ունեցել հոկտեմբերի 9 -ին: Դա միջին մակարդակի բռնկում էր: Պսակի նյութից երեք օր է պահանջվել Երկիր հասնելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս