14:50:20 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանական Թուրքիան նոր տրանսպորտային հանգույցի ծրագրով «ձեռնոց է նետել» Իրանին, Հնդկաստանին, ՌԴ-ին

    23:27 24 Հունիս 2024

    Հայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք, որը կարող է ուղղակիորեն ազդել մեր տարածաշրջանում տրանսպորտային հանգույցների և աշխարհաքաղաքականության վրա ընդհանրապես։

    Խոսքն այս տարվա ապրիլին Թուրքիայի նախագահի՝ Իրաք այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունն է՝ իրագործելու, այսպես կոչված, «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագիրը, որը պետք է կապի իրաքյան Բասրայի Ալ-Ֆավ նավահանգիստը թուրք-իրաքյան սահմանին։

    Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեն ոչ միայն Թուրքիան և Իրաքը, այլ նաև Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

    «Զարգացման ուղին» Մերձավոր Արևելքով Ասիան Եվրոպային միացնելուն միտված թուրքական «կնքավորությամբ» ծրագիր է, որն ուղղակի մրցակից է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» հանգույցների ծրագրորին, որոնք ներառում են նաև Հայաստանը։

    Սրանով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ուղղակի հակասության մեջ են մտնում Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի հետ, քանի որ վերջինս ևս խիստ շահագրգիռ է «Հյուսիս-Հարավի» իրականացմամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս