16:09:06 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում ավտովթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց․ shamshyan

    11:41 5 Մարտ 2024

    Փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ  47-ամյա Նարինե Մ․-ն  և հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում  բախվել են իր «Range Rover» և մեկ այլ վարորդի «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել և ճանկռել է իր ձեռքերը, պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի  վարորդ՝ Երևանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ․-ից, ով հայտնել է, որ «Range Rover»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:

    Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս