- Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան
- Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին
- Պուտինը Հնդկաստան կայցելի
- Աբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձևով չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները․ Արամ Վարդևանյան
- Հայ դպրոցականներրը մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում
- Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
- Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
- Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ
- Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան
- Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ
«Փաստ». Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս
10:16 14 Դեկտեմբեր 2024«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեծանիվ չենք հայտնագործելու. պետական բյուջեի ձևավորման համար նախ անհրաժեշտ են համապատասխան մուտքեր, որոնց ձևավորման հիմնական աղբյուրներն են հարկերը և ոչ հարկային մուտքերը: Իսկ մյուս կողմից էլ՝ ծախսերն են, որոնք ընդգրկում են սոցիալական ոլորտի (կրթություն, առողջապահություն), պաշտպանության, ենթակառուցվածքների, պետական պարտքի սպասարկման և այլ ոլորտների ֆինանսավորումը։ Իհարկե, խոշոր ֆինանսական մուտքեր ունեցող ու մեծ բնակչություն ունեցող պետությունները ահռելի բյուջեներ են կարողանում գեներացնել, որոնց համեմատ Հայաստանի պետական բյուջեն բավական սահմանափակ է, բայց խնդիրը ոչ միայն բյուջեի գեներացումն է, այլև դրա նպատակային ու թիրախային օգտագործումը։ Բայց որքան էլ զարմանալի է՝ ՀՀ իշխանությունները կենտրոնանում են ոչ թե բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ, այլ նրա վրա, որ ամեն անգամ ցույց տան, թե բյուջետային միջոցներն ինչքան կարևոր են պետության ու քաղաքացիների համար։
Նույնիսկ հանդիպում ենք ծայրահեղ դրսևորումների, երբ Փաշինյանը հայտարարում է, թե ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետական բյուջեն։ Մեկ այլ համեմատության շրջանակներում էլ նա նշում է, թե չկա ընտանիք, որ պետական բյուջեի միջոցներից չի օգտվում։ Իհարկե, կասկած չկա, որ պետական բյուջեն բոլոր քաղաքացիների համար նախատեսված պետական միջոցներ ի համամասնությունն է, ու բոլորն էլ օգտվում են կա՛մ բյուջեում եղած միջոցներից, կա՛մ այդ միջոցների ներդրման արդյունքներից։ Բնականաբար, քաղաքացիներն իրենց անհատական միջոցներով չեն կարող այնպիսի մասշտաբային հարցեր լուծել, որոնք լուծվում են պետական բյուջեի հատկացումների շնորհիվ։ Սակայն խնդիրն այլ է. իշխանությունները փորձում են մանիպուլացնել հասարակությանն ու պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները որպես լավություն ներկայացնել, այսինքն՝ «երեսով տալ»։
Ի՞նչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը՝ հանրակրթությո՞ւնը, սոցիալական ապահովությո՞ւնը, առողջապահությո՞ւնը: Շատ կասկածելի ձևակերպում է: Չնայած Փաշինյանն ինքն էլ նշում է, որ ճշտելու ենթակա հայտարարություն է: Անընդհատ ժողովրդի աչքը խոթելով բյուջեից օգտվելու հանգամանքը՝ փաստացի նախ՝ դա ներկայացվում է որպես մեծ լավություն, երկրորդ՝ կիրառվում է որպես PR միջոց, այսինքն՝ իշխանությունը նույնացվում է պետության հետ: Այնինչ, նույն հասարակությունը պետք է հարց տա Նիկոլ Փաշինյանին՝ իսկ պետական բյուջեն իշխանություններն իրենց հոր տնի՞ց են բերել: Չէ՞ որ այն ձևավորվում է այն նույն քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ Ընդ որում, հարկ վճարողները հռչակվում են որպես «հերոսներ», այնինչ դա ոչ թե հերոսություն է, այլ յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է։ Ստացվում է այնպես, որ քաղաքացիների հարկերի հաշվին բյուջեում ֆինանսական միջոցներ են ձևավորվում, իսկ հետո այդ քաղաքացիներին իշխանությունները «երեսով» են տալիս, թե ձեզ ինչոր ծառայություն է մատուցում պետությունը։ Այնինչ, պետությունն ուղղակի պարտավոր է իր քաղաքացիներին ծառայություններ մատուցել։ Ու այդ ծառայությունները կարող են լինել նաև պետական բարձր պաշտոնյաների գործունեության տեսանկյունից։ Հա, ի դեպ, մի առումով Փաշինյանը կարող է ճիշտ լինել, երբ ասում է «ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն»: Դա ճիշտ է միայն այն դեպքում, երբ «ՀՀ քաղաքացի» ասելով տվյալ դեպքում նկատի ունի բացառապես քպականներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Լրահոս
- Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան 22:50 17 Հունվար 2025
- Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին 22:39 17 Հունվար 2025
- Պուտինը Հնդկաստան կայցելի 22:27 17 Հունվար 2025
- Աբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձևով չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները․ Արամ Վարդևանյան 22:15 17 Հունվար 2025
- Հայ դպրոցականներրը մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում 22:04 17 Հունվար 2025
- Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 21:49 17 Հունվար 2025
- Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից 21:37 17 Հունվար 2025
- Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ 21:26 17 Հունվար 2025
- Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան 21:14 17 Հունվար 2025
- Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ 20:55 17 Հունվար 2025
- Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 20:30 17 Հունվար 2025
- Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան 20:19 17 Հունվար 2025
- 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը 20:07 17 Հունվար 2025
- Փաշինյանը հանձնարարել է գեներացնել զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում 19:53 17 Հունվար 2025
- «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ սավանով մահճակալից կախված վիճակում 19:39 17 Հունվար 2025
- Աղոթք գերիների համար 19:27 17 Հունվար 2025
- Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 19:13 17 Հունվար 2025
- Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 19:00 17 Հունվար 2025
- Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մեկում գողություն է կատարել. նա տեղում ձերբակալվել է 18:49 17 Հունվար 2025
- Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը. Կոպիրկին 18:38 17 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 21:49 17 Հունվար 2025 Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
- 14:37 17 Հունվար 2025 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2024-ին պետբյուջեի օգտին բռնագանձել է ավելի քան 19 մլրդ դրամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2024-ին պետբյուջեի օգտին բռնագանձել է ավելի քան 19 մլրդ դրամ
- 13:00 17 Հունվար 2025 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
Քաղաքականություն
- 21:14 17 Հունվար 2025 Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան
- 20:55 17 Հունվար 2025 Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ
- 19:13 17 Հունվար 2025 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Աշխարհ
- 19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
- 13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
- 22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն