14:34:43 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն դատապարտել է Արցախում Բաքվի գործողությունները, ջանքեր են գործադրում արցախահայերին օգնելու համար

    13:57 6 Դեկտեմբեր 2023

    Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ռազմական գործողությունը և ափսոսանք հայտնել արցախահայերի շրջանում զոհերի և զանգվածային տեղահանման առնչությամբ։

    «ԵՄ-ն ջանքեր է գործադրում արցախահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

    Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց ավելի քան 12 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնության հատկացման մասին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ի պատասխան ԵՄ պատգամավորներից մեկի գրավոր հարցման։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս