03:24:58 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն մտադիր չէ արգելափակել Լիտվայի տարածքով Կալինինգրադ ռուսական ապրանքների տարանցումը․ Բորել

    22:17 23 Հունիս 2022

    ԵՄ-ն մտադիր չէ արգելափակել Լիտվայի տարածքով Կալինինգրադ ռուսական ապրանքների տարանցումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, գրում է Financial Times-ը։

    «Մենք չենք ցանկանում արգելափակել կամ խոչընդոտել երթեւեկությունը Ռուսաստանի եւ Կալինինգրադի միջեւ»,-ասել է Բորելը եւ հավելել, որ ԵՄ-ի միջոցները պետք է իրականացվեն «խելացի կերպով»

    «Կա երկու նպատակ՝ կանխել պատժամիջոցների շրջանցումը եւ չշրջափակել երթեւեկությունը։ Երկուսն էլ պետք է հնարավոր լինի, եւ մենք աշխատում ենք դրա վրա»,-հավելել է նա:

    Հունիսի 20-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրջինիա Ումբրազիեն։  

    Լիտվան, իր հերթին, հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ չի սահմանել, քանի որ նման արգելք նախատեսված է ԵՄ պատժամիջոցներով։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս