14:55:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Արթուր Ղազինյան

    15:55 15 Հունվար 2022

    Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից: Այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Ղազինյանը:

    «Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից:

    Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում, որի արդյունքում ստիպված ենք լինելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մոռանալ Արցախի մասին:

    Կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որի արդյունքում մեզ կրկին ստիպելու են հրաժարվել 1915թ-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համահայկական պահանջից և պատմական Հայաստանի վերականգնման բոլոր ազգային նպատակներից:

    Մենք, այս գոյաբանական խնդիրները թողած, ազգովի քննարկում ենք Հիսուսի արձանի բարձրությունը, մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթելու դատարկ դեմքը, իշխանավորների հարսանիքի հյուրերի թիվն ու քեֆի մասշտաբը:

    Էլ ի՞նչ պետք է լինի մեր հետ կամ էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը, կարողանանք տարանջատել կարևորը հիմարությունից, բովանդակայինը՝ դատարկությունից:

    Չե՜նք լրջանում, չե՜նք սթափվում, ու արդյունքում պարտվում ենք ու կորցնում . . .»,- գրել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս