22:56:53 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ալիևի պահանջով կամ ցանկությամբ. Էդգար Ղազարյան

    17:29 20 Հունիս 2022

    Ավետիք Չալաբյանի դեմ իրականացնող գործընթացներն իրավական իմաստով հիմնազուրկ են, բայց նաև ակնհայտ է, թե ինչքան  հարուստ է դրա քաղաքական բաղադրիչը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը։

    «Վստահ կարելի է  ասել, որ Չալաբյանն ու նրա կարգի գործիչները  պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար: Հատկապես  այս ժամանակաշրջանում, երբ որ իրականացվում են  ակտիվ քաղաքական գործողություններ, անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար, Ավետիք Չալաբյանը դառնում է ավելի վտանգավոր»,- ասաց նա

    Էդգար Ղազարյանը խորը համոզմունք հայտնեց, որ Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով կամ ցանկությամբ,  որովհետև Չալաբյանը հատկապես իր վերջին ժամանակաշրջանի գործունեությամբ և ուսումնասիրությունների, հրապարակախոսությունների առանցքում պահում էր Արցախի անվտանգության խնդիրները, հատկապես վերջին շրջանում Փառուխում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախի ՊԲ-ն լուծարելու գործընթացը, որը ավարտին կհասցվի արդեն իսկ մեկնարկած ամառային զորակոչով, որով Արցախի բանակը միայն զորացրվում է:

    «Իսկ այն, որ Փաշինյանը վաղուց է կատարում Ադրբեջանի նախագահի հանձնարարություններն ու ցանկությունները, կարծում եմ, դրա համար լրացուցիչ փաստարկներ և ապացույցներ պետք չեն»,- ասաց Ղազարյանը։

    Նա նկատեց, որ իրավապահ մարմինները անօրինական գաղտնալսման արդյունքում ստացված տեղեկությունը ընդունել են որպես իրավական գործընթացի հիմք, բայց մինչ օրս բացահայտված չէ այն անձը, որն իրականացրել է գաղտնալսումը, իրականացրել է շահադիտական մոնտաժ. «Պարզ չէ, թե ով է շահագրգռված եղել հրապարկելու եւ տարածելու այդ տեղեկատվությունը»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս