08:04:58 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տնտեսական առումով ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ձեռնտու կառույց է. լքելու միտում չկա. Ալեն Սիմոնյան

    12:37 21 Հունվար 2025

    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելը Հայաստանի ժողովրդի կամքն է։

    «Մենք այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկելու ենք, քվեարկելու ենք ու որոշում ենք կայացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

    Սիմոնյանը չի կարծում, որ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություն ունենա այս որոշման հետ կապված։

    «Չեմ կարծում, որ որևիցե ձևով համագործակցությունը համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ։ Եթե իրենց համար դա խնդիր է, կարծում եմ՝ չկա այդպիսի խնդիր, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող իրար հետ քննարկել, կարող ենք քննարկել ու լուծումներ գտնել»,- ասաց նա։

    Սիմոնյան խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է ու ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, որն է բխում իր շահերից ու որը՝ ոչ։

    ԱԺ նախագահն ասաց, որ տնտեսական առումով ԵԱՏՄ-ն ձեռնտու կառույց է Հայաստանի համար ու որևիցե միտում չկա լքելու ԵԱՏՄ-ն։

    «Ուզում ենք շարունակել, իսկ ՀԱՊԿ-ի մասին նոր բան չեմ կարող ասել»,- ընդգծեց նա։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ